Մահացել է Շախմատի ֆեդերացիայի նախկին նախագահ Վանիկ Զաքարյանը

87 տարեկան հասակում կյանքից հեռացել է մաթեմատիկոս, նախկին շախմատիստ Վանիկ Սուրենի Զաքարյանը։
Վանիկ Զաքարյանը ծնվել է 1936 թվականի մարտի 21-ին, Մեղրի քաղաքում։
Վանիկ Զաքարյանի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 16-ին ժամը 17։00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։