Ռուս Ուղղափառ եկեղեցին շնորհավորել է Արամ Ա Կաթողիկոսին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ

Ռուս Ուղղափառ եկեղեցու Արտաքին եկեղեցական հարաբերությունների բաժնի ղեկավար, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Իլարիոն Ալֆեեւը շնորհավորել է Հայ Առաքելական եկեղեցու նվիրապետական երկրորդ Աթոռի գահակալ, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին՝ ծննդյան 75-ամյակի առիթով։
Այս մասին հայտնում է «Հրապարակ օրաթերթ»-ը։
Միտրոպոլիտ Իլարիոնը բարձր է գնահատել Արամ Ա-ի ներդրած ջանքերը լիբանանահայության կյանքում, միջքրիստոնեական-միջհարանվանական և միջկրոնական երկխոսության ոլորտներում և Մերձավոր Արեւելքում քրիստոնեական ներկայության պահպանման գործում ունեցած ավանդը։ Հատուկ ընդգծվել է նաեւ Կիլիկյան Աթոռի եւ Մոսկվայի պատրիարքության միջեւ եղբայրական բարի հարաբերությունների առկայությունը, որում նշվել է Արամ Ա-ի ունեցած դերակատարությունը։