Հրազդանում Opel-ը բախվել է բազալտե եզրաքարին ու երկաթե ճաղավանդակներին և գլխիվայր շրջվել

Այսօր՝ փետրվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Գոռ Արշակյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկ-Հայ Ֆիդայիներ շրջանաձև խաչմերուկում՝ դեռևս անհատ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին ու երկաթե ճաղավանդակներին, ու գլխիվայր շրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար-ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1մարտական հաշվարկ:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում: