ՆԳՆ-ի մոտ «Mercedes» է այրվել. Shamshyan

Այսօր՝ հունվարի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցի փողոցում՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության դիմաց ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջները մարել են Արթուր Մանուչարյանին պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած կրակի պատճառը, պարզվում է: