Երկրաշարժ է գրանցվել Իրանում (տեսանյութ)
Այսօր Թեհրանի նահանգում փոքր ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Թեհրանի նահանգի արեւմուտքում գտնվող Մելարդ քաղաքում՝ 8 կիլոմետր խորության վրա։
Թեհրանի նահանգի ճգնաժամային կառավարման վարչության գլխավոր տնօրենը հայտարարել է.
«Այսօրվա երկրաշարժը վնասներ չի պատճառել, խնդրում ենք մարդկանց չանհանգստանալ և նորություններին հետևել միայն պաշտոնական աղբյուրներից։
Երկրաշարժի կենտրոն է ուղարկվել երեք գնահատման խումբ»,- ասել է ներկայացուցիչը։
Տեսանյութը՝ այստեղ