Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Չեխիային ու ժամկետից շուտ էլիտ ռաունդի ուղեգիր նվաճեց

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Չեխիային ու ժամկետից շուտ էլիտ ռաունդի ուղեգիր նվաճեց

Կայացավ ՖԻՖԱ ֆուտզալի ԱԱ 2024-ի որակավորման հիմնական փուլի Չեխիա-Հայաստան հանդիպումը։

Հիշեցնենք՝ մի քանի օր առաջ Հայաստանի հավաքականը Երևանում 4-2 հաշվով հաղթել էր չեխերին:

Մեր ընտրանին այս խաղում ևս վստահ հանդես եկավ ու հաղթեց 4-1 հաշվով: Այսպիսով զբաղեցնելով խմբում առաջին տեղը՝ ՀՀ ֆուտզալի հավաքականը ժամկետից շուտ էլիտ ռաունդի ուղեգիր նվաճեց: