Փաշինյանին զուգարանի թուղթ ու կալանավայրում օգտագործելու այլ պարագաներ բերած քաղաքացիներից 2-ն այս պահին ոստիկանությունում են

Ինչպես հայտնել ենք, այսօր ընդդիմադիր երիտասարդներն իրազեկման ակցիա էին իրականացնում Երևանի բուհերում։ Մասնակիցները ակցիան ավարտեցին կառավարության դիմաց։ Նրան վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար նվերներ էին բերել՝ հիգիենայի պարագաներ՝ կալանավայրում օգտագործելու համար։ Սակայն չհասցնեցին դրանք թողնել կառավարության մուտքի մոտ, քանի որ ոստիկանները մոտեցան և սկսեցին բերման ենթարկել նրանց։
MediaHub.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ Կառավարության մոտից 2 անձ ՎԻՎ 182 հոդվածով նախատեսված արարքի համար բերվել է ոստիկանության Կենտրոնական բաժին։