Ջոան Ռոուլինգը գիրք է հրատարակել մի կնոջ մասին, որը սպանվել է տրանսֆոբիայի մեղադրանքներից հետո

Ջոան Ռոուլինգը գիրք է հրատարակել մի կնոջ մասին, որը սպանվել է տրանսֆոբիայի մեղադրանքներից հետո

Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը Կորմորանե Սթրայքի (Ռոբերտ Հելբրեյթ կեղծանվամբ) մասին նոր դետեկտիվ է թողարկել։  Այս մասին հայտնում է Independent-ը։

«Թանաքե սիրտ»-ը Կորմորանե Ստրայքի մասին դետեկտիվի շարքի վերջին մասն է: Պատմությունը ծաղրանկարիչ եւ YouTube բլոգեր Էդի Լեդվելի մասին է, ում օգտատերերը քննադատում են իր հեգնական մուլտֆիլմում հերմաֆրոդիտ որդի պատկերի համար։ Երկրպագուները կնոջը մեղադրում են ռասիզմի, տրանսֆոբիայի մեջ եւ սպառնում՝ սպանել ու բռնաբարել։ Շուտով հերոսուհուն գտնում են սպանված։ Գործի հետաքննությամբ զբաղվում է  Սթրայքը։

Ընթերցողները նմանություններ են նկատել հերոսուհու եւ անձամբ Ռոուլինգի կենսագրությունների միջեւ, ով նույնպես մեղադրվում է տրանսֆոբիայի մեջ: