Մոսկվա-Երևան ինքնաթիռի տոմսերը էժանացել են․ որքա՞ն է արժեքն այս պահին

Մոսկվա-Երևան ինքնաթիռի տոմսերը էժանացել են․ որքա՞ն է արժեքն այս պահին

Ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին վերջին օրերին նկատվում է Ռուսաստանից դեպի Հայաստան մարդկանց մեծ հոսք, ընդ որում Հայաստան են գալիս ոչ միայն ՀՀ քաղաքացիներն ու ազգությամբ հայերը, այլ նաև՝ ռուսներն ու Ռուսաստանում գտնվող այլազգիները։ Թերևս սա է պատճառը, որ Ռուսաստանից դեպի Հայաստան ավիատոմսերի գները պատերազմի սկզբում կտրուկ աճեցին։

Ամեն օր Ռուսաստանից Հայաստան տեղի է ունենում ավելի քան 20 չվերթ։ Այսօր Մոսկվայից Երևան չվերթի տոմսերի գները սկսում են 75 հազար դրամից՝ էկոնոմ դասի համար, առանց ուղեբեռի։

Պատերազմի սկզբի օրերին Ռուսաստանից Հայաստան ավիատոմսերի գները կտրուկ բարձրացել էին, հատելով անգամ 500 դոլարի շեմը։

Արմինե Նավոյան