Ոստիկանների ու ցուցարարների բախման հետևանքով 11 քաղաքացի այս պահին ոստիկանությունում է

Ոստիկանների ու ցուցարարների բախման հետևանքով 11 քաղաքացի այս պահին ոստիկանությունում է

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ընդդիմադիրները բողոքի ակցիա էին իրականացնում Հանրապետության հրապարակում։ Ակցիայի ժամանակ հրմշտոց ու վիճաբանություն տեղի ունեցավ ակցիայի մասնակիցների և ոստիկանության աշխատակիցների միջև։

MediaHub.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ Հանրապետության հրապարակից 11 անձ ՎԻՎ 182 հոդվածով նախատեսված արարքի համար բերվել է ոստիկանություն։