Վահե Ղազարյանը հանդիպել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հետ

Վահե Ղազարյանը հանդիպել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հետ

ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հանդիպել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հետ

Ապրիլի 28-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում կայացել է հանդիպում-քննարկում, որին մասնակցեկ է ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։

Հանդիպում-քննարկմանը ներկա են եղել հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հանձնաժողովի անդամներն ու ՀՀ վարչապետի օգնականը։

Քննարկվել են Ներքին գործերի նախարարությանը վերաբերող օրենսդրական, ինչպես և կրթական ոլորտին առնչվող հարցեր։ Քննարկվել են նաև պետության ներքին անվտանգությանը վերաբերող խնդիրները և դրանց լուծմանն ուղղված համապատասխան քայլերը։