ՌԴ-ում տղամարդը գնացքում դանակահարել է 2 ուղևորի

Ռուսաստանի Դաշնության Բարնաուլ շրջանի գնացքի ուղեւորը խցիկում հարձակվել է իր հետ ճանապարհը կիսող ուղևորների վրա․ հայտնում է NGS գործակալությունը։
Նշվում է, որ տղամարդը դանակով վիրավորել է երկու հոգու։ Նրանք ծանր վիճակում հոսպիտալացվել են։
Հրատարակության տվյալներով՝ կասկածյալը բերման է ենթարկվել և տարվել Իժևսկի ոստիկանություն։