Բրազիլիայում խոշոր ջրհեղեղ է եղել․ մեծաթիվ զոհեր ու անհետ կորածներ կան (տեսանյութ)

Բրազիլիայում խոշոր ջրհեղեղ է եղել․ մեծաթիվ զոհեր ու անհետ կորածներ կան (տեսանյութ)

Բրազիլիայում Պորտու Ալեգրիի օդանավակայանն ինքնաթիռներով հանդերձ հեղեղվել է:

Երկրում ջրհեղեղ է, որը տասնյակ մարդկանց կյանք է խլել։

Պորտու Ալեգրիի օդանավակայանի աշխատակիցները ստիպված են եղել նավակներով ստուգել խորտակված ինքնաթիռները և թեթև նավերը: Օդային նավահանգիստը փակ է առնվազն մեկ ամսով։

Բրազիլիայում ներկայիս ջրհեղեղն ամենախոշորն է երկրում 1941 թվականից ի վեր։ Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 95 մարդ, եւս 131-ը անհետ կորել է։ 150 հազար բնակիչ տարհանվել է։

Տեսանյութն այստեղ