Արթուր Դավթյանը գլխավոր դատախազ չի նշանակվի․ Արցախում գտել են «լավագույնին»

Արթուր Դավթյանը գլխավոր դատախազ չի նշանակվի․ Արցախում գտել են «լավագույնին»

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դեռ Արցախում է, սակայն MediaHub-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ձախողվել է այն օրակարգը, որի համար վերջինս Արցախ էր մեկնել։ 

Մամուլը գրում էր, որ ԱՀ գլխավոր դատախազ մեծ հավանականությամբ Արթուր Դավթյանն է նշանակվելու։ Գլխավոր դատախազ խորհրդարանն է ընտրում, սակայն ինչպես ավելի վաղ MediaHub-ը հայտնել էր, արցախցի պատգամավորները դեմ են Դավթյանի թեկնածությանը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ պատգամավորները «վճռական են» և շարունակում են դեմ լինել Հայաստանից Արցախ ժամանած թեկնածուին, որը նաև ԱՀ քաղաքացի չէ։

«Հիմա կարծես թե նրան այլ գործերի համար են դիտարկում, բայց գլխավոր դատախազի լավագույն թեկնածուն ներկայիս ժամանակավոր պաշտոնակատարն է՝ Կարեն Գաբրիելյանը, նա իսկապես լավ է աշխատում, ինքն էլ կնշանակվի»,-փոխանցեց մեր աղբյուրը։ 

Գլխավոր դատախազի թեկնածությունը պետք է ներկայացվի ԱԺ, սակայն ինչպես երեկ MediaHub-ին հայտնեց Արցախի ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը՝ Արթուր Դավթյանին Արցախի գլխավոր դատախազ նշանակելու վերաբերյալ միջնորդություն չի ներկայացվել ԱԺ։

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ արցախյան տրամադրվածությունը հասկանալուց հետո Դավթյանն արդեն ինքը չի համաձայնի, որ իր թեկնածության միջնորդությունը ներկայացվի։