Թրամփը կարող է միլիոնավոր ամերիկացիների զրկել քվեարկելու իրավունքից

Միացյալ Նահանգների միլիոնավոր քաղաքացիներ կարող են դժվարությունների հանդիպել դաշնային ընտրություններում քվեարկության ժամանակ։ Այս մասին գրել է «The Washington Post»-ը։
Խոսքն այն հրամանագրի մասին է, որը վերջերս ստորագրել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը։ Դրա համաձայն՝ դաշնային ընտրություններին քվեարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել քաղաքացիությունը հաստատող փաստաթղթեր։
Հոդվածում նշվում է, որ ԱՄՆ շատ քաղաքացիներ չունեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք նշված են նախագահի ցուցակում։ Մասնավորապես, այդ փաստաթղթերից շատերը չեն պարունակում իրենց քաղաքացիության մասին տեղեկություն։