Որ ավտոմեքենաների վրա է ազդելու մգեցված ապակիների վերաբերյալ տուգանքը
Մգեցված ապակիների համար տուգանք նախատեսող օրենքը եղել է ավելի վաղ և չի գործել համապատասխան սարքեր չունենալու պատճառով։։ Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ նշելով, որ օրենքը ազդում է նաեւ ծառայողական ավտոմեքենաների վրա։
Փոխնախարարի խոսքով՝ ԵԱՏՄ համապատասխան ակտ կա , ըստ որի ընդունելի է համարում մգեցվածության ստանդարտ չափը, այժմ ձեռք են բերվել սարքեր՝ չափը ստուգելու համար։
Մենք ավելի վաղ ունեինք օրենքը, սակայն չունեինք հստակ ստանդարտացված սարքեր, որոնք թույլ կտային կողային ապակիների լուսաթափանցելիության աստիճանը ստուգել։ Նորմա՞լ կլիներ, եթե մեր ծառայողները տուգանեին մգեցվածության մասին սուբյեկտիվ կարծիք ունենալով։ Մենք հստակ ապացուցահեն փաստ չունեինք, որ ցույց կտայինք քաղաքացուն եւ կունենայինք այնպիսի ակտեր, որոնք հիմնված կլինեին սուբյեկտիվ ընկալումների վրա»,- ասաց նա։