«Ալեն Սիմոնյանի պատիվը և արժանապատվությունը դուրս են եկել անհայտ ուղղությամբ և այլևս չեն վերադարձել»

«Ալեն Սիմոնյանի պատիվը և արժանապատվությունը դուրս են եկել անհայտ ուղղությամբ և այլևս չեն վերադարձել»

Այն պայմաններում, երբ դատական իշխանությունը բոլոր օղակների պես զավթված է, օրենքի պաշտպանության մասին խոսք լինել չի կարող։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խնբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի կողմից իրեն դատի տալու հանգամանքին։

Նրա խոսքով՝ դատաքննության օբյեկտիվությունը չի կարող լինել։

«Հիշեցնեմ, որ որոշ ժամանակ առաջ Ալեն Սիմոնյանի պատիվն ու արժանապատվությունը դուրս են եկել անհայտ ուղղությամբ ու այլևս չեն վերադարձել իր մոտ։ Ինքը կարծում է՝ դա ես եմ գողացել։ Հայտնում եմ՝ այն ես չեմ գողացել ու վերադարձնելու հնարավորություն չունեմ»,- նշեց Մկրտչյանը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի նոյեմբերի 23-ին Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի դեմ՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման պահանջով։ Հայցի առիթը նոյեմբերի 3-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր օգտահաշվով Աննա Մկրտչյանի արած հայտարարություններն էին։

Մանրամասները՝ տեսանյութում։