ԵՄ երկրների ԱԳ նախարարները կքննարկեն ընտրություններից հետո Վրաստանում ստեղծված իրավիճակը

ԵՄ երկրների արտգործնախարարները նոյեմբերի 18-ին կայանալիք հանդիպմանը կքննարկեն ընտրություններից հետո Վրաստանում տիրող իրավիճակը, ԵՄ-ն ընտրությունների վերաբերյալ իր վերջնական վերաբերմունքը կձևավորի ԵԱՀԿ վերջնական զեկույցը ստանալուց հետո, ճեպազրույցում ասաց ԵՄ արտաքին քաղաքականության ներկայացուցիչ Նաբիլա Մասրալին։
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ իշխող «Վրացական երազանքը», որը հանդես է գալիս Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների պահպանման և հակառուսական պատժամիջոցների դեմ, ստացել է ձայների 53,93 տոկոսը։