Կլինեն վթարային ջրանջատումներ. հայտնի են հասցեները

Կլինեն վթարային ջրանջատումներ. հայտնի են հասցեները

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 9-ին ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 10-ը ժամը 10:00-ն  կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի ջրամատակարարումը:

Oգոստոսի 9-ին ժամը 13:30-ից մինչև օգոստոսի 10-ը ժամը 13:30-ը կդադարեցվի Մասիս քաղաքի, Մարմարաշեն, Արևաբույր, Ջրահովիտ, Այնթապ գյուղերի, Նոր Կյուրին գյուղի 1-3 փող., Նոր Խարբերդ գյուղի 27-29 փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: