Փաշինյանը շնորհավորում է 44-օրյա պատերազմի հանցագործ Էրդողանին

Փաշինյանը շնորհավորում է 44-օրյա պատերազմի հանցագործ Էրդողանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հայաստանի վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։

ՔՊ-ն շարունակում է թուրք-ադրբեջանական տանդեմի հետ կապերը խորացնելու իր ոչ պաշտոնական նախընտրական ծրագիրը՝ կառավարության ծրագրում ռազմահայրենասիրական ճառեր են, իսկ իրական կյանքում Փաշինյանը շնորհավորում է 44-օրյա պատերազմում հազարավոր հայ զինվորներին ոչնչացնելուն նպաստող, Ալիևի «ավագ եղբայր» Էրդողանին: Թուրքիայի հետ սահմանը բացելու համար ՔՊ-ականները կարող են անգամ ԱԺ-ի բակում Կուրբան Բայրամի շրջանակներում գառ մորթել:

Արցախի հայաթափման ծրագիրը մշակած, իր հատուկ ջոկատայիններով, բայրաքթարներով հայ զինվորներին ոչնչացնող Էրդողանին շնորհավորում է Նիկոլ Փաշինյանը՝ սա պետք է կարդան ՀՀ այն քաղաքացիները, ովքեր դեռ շարունակում են ապրել մոլորության մեջ՝ «նախկինները» չեն զանգել Էրդողանին, այլ իրենց «ընտրած» վարչապետը:

ՔՊ-ականները հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանները բացելու համար գնում են ցանկացած քայլի՝ հայաջինջ քաղաքականություն վարող Էրդողանին շնորհավորելուց մինչև Սյունիքը գրավել պատրաստվող Իլհամ Ալիևի հետ «խաղաղության դարաշրջան» կառուցելը: Էլ ինչ պետք է անեն Փաշինյանն ու ՔՊ-ականները, որ հայ ժողովուրդը դուրս գա փողոց: 

Միայն իշխանափոխության պարագայում շանս կլինի դուրս գալ մեր հայրենիքի թուրքականացման կործանարար շրջափուլից, հակառակ պարագայում ՀՀ քաղաքացիները շարունակելու են արտագաղթել, իսկ ՔՊ-ականները՝ հարստանալ և զանգահարել Էրդողանին ու Ալիևին:

Վահրամ Բագրատյան