Մայրը ծեծել է դստերը, ապա իր մյուս երեխաներին ստիպել միզել նրա վրա․ ոստիկանությունը զբաղվում է

Մայրը ծեծել է դստերը, ապա իր մյուս երեխաներին ստիպել միզել նրա վրա․ ոստիկանությունը զբաղվում է

Երեկ համացանցում հրապարակվեց տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է մայրն իր անչափահաս դստեր նկատմամբ բռնություն կիրառում, նրան հարվածներ հասցնում, մերկացնում, ապա իր մյուս անչափահաս երեխաներին ստիպում միզել քրոջ վրա։ 

Երեխայի նկատմամբ իրականացված բռնության տեսանյութը լայն տարածում գտավ։ MediaHub.am-ին հայտնի դարձավ, որ թե՛ ՄԻՊ գրասենյակը, թե՛ ոստիկանությունը ակտիվորեն ուսումնասիրում են տեսանյութը՝ մորը նույնականացնելու համար։

«ՄԻՊ գրասենյակում այս պահին ուսումնասիրվում է տեսանյութը, շուտով հաղորդագրություն կտարածենք»,- մեզ հետ զրույցում ասացին ՄԻՊ աշխատակազմից։

ՆԳ նախարարության ոստիկանությունից էլ հայտնեցին, որ տեսանյութին ծանոթ են, այս պահին ուսումնասիրում են այն։

Նարե Գնունի