Իրանում անօդաչու թռչող սարք է կործանվել (տեսանյութ)

Իրանում անօդաչու թռչող սարք է կործանվել (տեսանյութ)

Իրանի Գորգան քաղաքում անօդաչու թռչող սարք է կործանվել. գրում է Tasnim news-ը:

Անօդաչու թռչող սարքը խոցվել է Իրանի հյուսիսում գտնվող Գորգան քաղաքի բնակելի թաղամասում։

Այս անօդաչու թռչող սարքի անկման հետեւանքով առաջացած պայթյունի ձայնը լսվել է Գորգան քաղաքով մեկ։

Իրանի հյուսիսում գտնվող Գորգան քաղաքում ութ անօդաչու թռչող սարք և այլ անհայտ առարկաներ են ընկել. հայտնում է Iran Press գործակալությունը։

Միջադեպի հետեւանքով երկու մարդ վիրավորվել է։ Գոլեստանի նահանգի ոստիկանության ղեկավարը հաստատել է Գորգանի մի քանի շրջաններում անհայտ առարկաների ընկնելու մասին տեղեկությունները և հայտնել, որ իրավիճակը վերահսկելի է։

Իրանական լրատվամիջոցները հրապարակել են լուսանկարներ և տեսանյութեր, որոնցում երևում է, որ փողոցում այրված առարկա է, վնասված են խանութների և մեքենաների ապակիները։

Տեսանյութը՝ այստեղ