Հունվարի 4-ի գիշերը Մոսկվայում դարձել է ամենացուրտը ձմռան սկզբից ի վեր

Հունվարի 4-ի գիշերը Մոսկվայում դարձել է ամենացուրտը ձմռան սկզբից ի վեր

Հունվարի 3-ի լույս 4-ի գիշերը Մոսկվայում ամենացուրտն էր ձմռան սկզբից ի վեր, ջերմաստիճանը իջել է մինչև մինուս 27,1 աստիճան. հայտնել է Ֆոբոս եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը։

«Մոսկվայում սառնամանիքները հասել են իրենց գագաթնակետին. ВДНХ բազային օդերևութային կայանում օդի նվազագույն ջերմաստիճանը եղել է մինուս 26,4 աստիճան, Բալչուգում՝ մինուս 24,8, Տուշինոյում՝ մինուս 27,1 աստիճան: Ժամը 08։00-ին մայրաքաղաքում ցուրտը հասել է մինուսի 26.9-ի: Սա այս ձմռան ամենացուրտ գիշերն է և կլիմայական նորմայից 15 աստիճան ցածր»,- գրել է Տիշկովեցը։

Նա նշել է, որ 42 տարի է, ինչ Մոսկվայում հունվարի 4-ին նման սառնամանիքներ չեն եղել։