Ադրբեջանում երկրաշարժ է եղել

Ադրբեջանում երկրաշարժ է եղել

Ադրբեջանում այս գիշեր ժամը 02:37-ին Շամախի-Գոբուստան սահմանին 3,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 2 կմ խորության վրա։

Նշվում է, որ խոշոր քաղաքներում ցնցումներ չեն զգացվել։