Արտակարգ դեպք՝ Երևանում, մեքենաներ են այրվել․ Shamshyan

Արտակարգ դեպք՝ Երևանում, մեքենաներ են այրվել․ Shamshyan

Այսօր՝ ապրիլի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի 32 շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակում և դրա դիմաց ավտոմեքենաներ են այրվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են բնակիչները, ապա հրշեջները մարել են այն։

Ավտոմեքեներից մեկը ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի, մեկն էլ մասամբ այրվել ու ջերմահարվել է։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժաներ չկան։