Ինչու են մարզերից բազմաթիվ պարեկներ բերվել Երևան

Ինչու են մարզերից բազմաթիվ պարեկներ բերվել Երևան

MediaHub.am-ի տեղեկություններով՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին ընդառաջ  մարզերից բազմաթիվ պարեկային ծառայողներ են բերվել Երևան հասարակական կարգ ապահովելու համար։ 

ՀՀ ոստիկանության hասարակայնության հետ կապի և լրատվության վարչության զանգվածային լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանից MediaHub.am-ը փորձեց ճշտել, թե ո՞ր մարզերից և քանի՞ վաշտ կամ դասակ է բերվել: Վերջինս պատասխանեց․ «Հասարակական կարգն ապահովելու համար ոստիկանությունն ինքն է որոշում ուժերի քանակն ու տեղաբաշխումը»։

Հարցին՝ իսկ ովքեր են ապահովելու հասարակական կարգը մարզերում, որտեղից բերվել են պարեկները, Գաբիրելյանն ընդամենն արձագանքեց՝ պատասխանն առաջին կետում:  

Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովի քննարկելիք կարևորագույն հարցերից կլինի ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը և Հայաստանին օժանդակության ցուցաբերման համատեղ միջոցները:

Լիաննա Թորոսյան