Մահացել է 1999 թվականի Կաննի կինոփառատոնի լավագույն դերասանուհի Էմիլի Դեսենը

Կաննի կինոփառատոնի լավագույն դերասանուհի մրցանակի դափնեկիր, բելգիացի դերասանուհի Էմիլի Դեսենը մահացել է 43 տարեկան հասակում Փարիզի հիվանդանոցներից մեկում՝ քաղցկեղի հազվագյուտ ձևի դեմ պայքարելուց հետո, հայտնել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաչիդա Դատին։
Դերասանուհին 2023 թվականի հոկտեմբերին հայտարարեց, որ տառապում է էնդոկրին քաղցկեղով, որը ախտորոշվել էր երկու ամիս առաջ և այդ ժամանակվանից սկսած դա նրան խանգարում էր նկարահանվել։