4 վիրավոր կա․ «BMW»-ն բախվել է իր առջև հայտնված շանը և հայտնվել դաշտում

4 վիրավոր կա․  «BMW»-ն բախվել է իր առջև հայտնված շանը և հայտնվել դաշտում

Այսօր՝ մարտի 8-ին, արտակարգ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 45 կմ հատվածում «BMW» մակնիշի ավտոմեքենան հարվածել է շանը, այնուհտեև դուրս եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղից նրանցից մեկին տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, պարեկները և օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայրում վիրավորներին օգնություն ցուցաբերած քաղաքացիները ասում էին, որ վարորդն ու ուղևորները եղել են ամրակապված և վիրավորներին դուրս են բերել ավտոմեքենայից։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը։