Ղազախստանը պատրաստ է միջնորդել Ուկրաինայում տիրող իրավիճակի կարգավորմանը

Ղազախստանը պատրաստ է միջնորդել Ուկրաինայում տիրող իրավիճակի կարգավորմանը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ հանրապետությունը, անհրաժեշտության դեպքում, պատրաստ է միջնորդական ծառայություններ մատուցել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպման համար։

«Ղազախստանն իր հերթին պատրաստ է տրամադրել բոլոր տեսակի օգնությունները, այդ թվում՝ միջնորդական ծառայություն, եթե անհրաժեշտ լինի», - այսօր՝ մարտի 1-ին ասել է Ղազախստանի ղեկավարը։

Տոկաևը կարծում է, որ Ուկրաինայում իրավիճակի սրման պատճառը Մինսկի պայմանավորվածությունների չկատարումն է։