Եվրոպայում իմ կարիերան ավարտված է. Լիոնել Մեսսի

Եվրոպայում իմ կարիերան ավարտված է. Լիոնել Մեսսի

Եվրոպայում իմ կարիերան ավարտված է։ L’Équipé-ի հետ զրույցում ասել է Արգենտինայի ազգային հավաքականի և «Ինտեր Մայամիի» ավագ Լիոնել Մեսսին՝ հերքելով վարձավճարով հեռանալու մտադրությունը։

«Փառք Աստծո, ես արտասովոր կարիերա ունեցա Եվրոպայում և նվաճեցի այն ամենը, ինչի մասին երազել եմ։ Հիմա, երբ որոշել եմ գալ ԱՄՆ, չեմ կարծում, որ երբևէ կվերադառնամ Եվրոպա խաղալուն»,- նշել է ֆուտբոլային աստղը՝ խոսելով հունվարին վարաձավճարով «Բարսելանայում» խաղալու հնարավորության մասին։

«Այս տարի սեղանին շատ առաջարկներ ունեի, իսկապես շատ տարբեր. ներառյալ եվրոպական մի քանի ակումբներ և Սաուդյան Արաբիա: Մենք որոշեցինք գալ Մայամի, և դա մի որոշում է, որից մենք գոհ ենք, մենք մեզ հարմարավետ ենք զգում այստեղ»,- ընդգծել է արգենտինացի գոլահարը։

Անդրադառնալով Աշխարհի 2026 թվականի առաջնությանը մասնակցելու հնարավորությանը՝ Մեսսին ասել է․ «Աշխա՞րհ-2026-ը։ Հաշվի առնելով այն տարիքը, որը ես կունենամ այդ ժամանակ, դժվար է թվում, բայց կտեսնենք…»: