Կարիքավորներին ցուցաբերած օգնությունը անհասկանալի գործողությունների առիթ են դարձրել

Այսօր առավոտյան իրավապահներն խուզարկություն են իրականացրել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում։ Նշենք, որ իրավապահները խուզարկության արդյունքում ոչինչ չեն հայտնաբերել, սակայն ավելի ուշ որոշվեց, որ նրան պետք է բերման ենթարկեն։ Գրիգորյանին բերման ենթարկեցին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին, որից հետո արդեն նա Երևան քաղաքի քննչական վարչությունում էր, որտեղից էլ վերիջինս ազատ արձակվեց։ Արամ Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։ Նշենք, որ MediaHub.am-ի հետ զրույցում փաստաբան Երվանդ Վարոսյանը փոխանցեց, որ իրավապահների համար կասկածելի է եղել համացանցում տարածված այն տեսանյութը, որտեղ երևում է՝ Գրիգորյանը գումար է տալիս մուրացկաններին։
Փաստաբանի փոխանցմամբ՝ տեսանյութի կադրերում երևում են, որ այդ ամենը տեղի է ունեցել ձմռանը։ ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում են քրեական ոստիկանության վարչության աշխատակիցները խուզարկություն իրականացրել Արամ Գրիգորյանի բնակարանում և փնտրել հավաքի մասնակիցների ցուցակներ։
«Բերման ենթարկելն ապօրինի էր, քանի որ այս հարցով Գրիգորյանը ապրիլի 26-ին ծանուցվել է և ներկայացել ոստիկանություն՝ բացատրություն տալու, այսօր էլ իմանալով, որ ցանկանում են խուզարկել իր բնակարանը՝ ներկայացել է խուզարկման վայր»,- նշել է Վարոսյանը։
Արամ Գրիգորյանն իր խոսքում շեշտեց, որ միշտ էլ մարդկանց օգնել է։ «Իմ կարծիքով՝ դա քրեորեն պատժելի չէ։ Կարող էին այդ մարդկանց կանչել, հարցնել»։
Լիաննա Թորոսյան