Փաշինյանը Բուդապեշտում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 5-րդ գագաթնաժողովին (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին:
Միջոցառման բարձրաստիճան հյուրերին դիմավորել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:
Հաջորդիվ տեղի է ունեցել գագաթնաժողովի բացման արարողությունը:
Փաշինյանը մի շարք երկրների առաջնորդների հետ մասնակցել է նաև «Տնտեսական անվտանգություն» խորագրով կլոր-սեղան քննարկմանը, որն անցկացվել է փակ ձևաչափով:
Տեղի է ունեցել նաև գագաթնաժողովին մասնակից պետությունների առաջնորդների համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը:
Գագաթնաժողովի շրջանակում նախատեսված են Փաշինյանի հանդիպումները տարբեր երկրների գործընկերների հետ: