Իվան Տելեգինն իր դիմումի համաձայն ազատվել է ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրենի պաշտոնից. մանրամասներ

Իվան Տելեգինն իր դիմումի համաձայն ազատվել է ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրենի պաշտոնից. մանրամասներ

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իվան Տելեգինը ավարտել է իր աշխատանքը ՎՏԲ խմբում՝ ազատվելով զբաղեցրած պաշտոնից։

Mediahub.am-ի աղբյուրը նշում է, որ Տելեգինի հետագա աշխատանքի մասին դեռևս տեղեկություն չկա։ Սակայն բանկի գործունեության վերաբերյալ առկա ցուցանիշները հաստատում են` Տելեգինի պաշտոնավարման շրջանն ուղեկցվել է ՎՏԲ-Հայաստան բանկի մանրածախ բիզնեսի զգալի աճով, կատարվել է բանկի ղեկավար կազմի փոփոխություն։ Նրա կառավարման տարիներին ՎՏԲ-Հայաստան բանկը առաջատար դիրքեր է զբաղեցրել երկրի բանկային համակարգում՝ գրանցելով շահույթի զգալի աճ։ 

Մեր աղբյուրը պնդում է, որ այս հրաժարականը տեղի է ունեցել փոխշահավետ հաջող համագործակցության ֆոնին և պայմանավորված չէ որևէ մասնագիտական խնդրով։

Հայտնի չէ նաև, թե առաջիկայում ով կզբաղեցնի բանկի տնօրենի պաշտոնը։

 

Иван Телегин, генеральный-директор ЗАО Втб Армения завершил работу на данном посту в группе ВТБ, о дальнейшей работе топ-менеджера пока данных нет. Известно, что период его работы сопровождался существенным ростом розничного бизнеса банка, обновлением командного состава и занятием лидирующих позиций по ряду позиций в банковской системе, существенным ростом прибыли. Источник утверждает, что данная отставка произошла на фоне взаимовыгодного успешного сотрудничества и не связана с профессиональными причинами.

Кто займёт данный пост в дальнейшем, пока не известно.