Վլադիմիր Զելենսկին կդառնա Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդ

Վլադիմիր Զելենսկին կդառնա Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդ

Ուկրաինայի ժողովուրդը և նախագահ Վլադիմիր Զելենսկին կդառնան Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդներ, ասվում է մրցանակի կոմիտեի կայքում տեղադրված հայտարարությունում։

Նախաձեռնությամբ հանդես են եկել եվրոպացի նախկին և ներկա քաղաքական գործիչները։

Քաղաքական գործիչները հայտարարել են Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածուների առաջադրման ժամկետը մինչև այս տարվա մարտի 31-ը երկարաձգելու անհրաժեշտության մասին՝ «պատմական և աննախադեպ իրադարձությունների լույսի ներքո»։

«Միլիոնավոր ընտանիքներ ապրում են վախի մեջ, նրանց տներին սպառնում են ռմբակոծությունները և զավթիչի բանակը: Մենք վկա ենք Ուկրաինայի ժողովրդի խիզախության, որը դեմ է Ռուսաստանի Դաշնության հետ պատերազմին: Ժամանակն է ցույց տալու ժողովրդին և Ուկրաինային, որ աշխարհն իրենց կողքին է», - ասել են կազմակերպիչները։

Հայտարարությունը ստորագրել է 36 քաղաքական գործիչ՝ մեծ մասը Նիդեռլանդներից: