ԱՄՆ պետքարտուղարը չի հաստատել, թե ՌԴ-ն վտանգ է ներկայացնում Եվրոպայի համար․ Կանադայի ԱԳ նախարար

ԱՄՆ պետքարտուղարը  չի հաստատել, թե ՌԴ-ն վտանգ է ներկայացնում Եվրոպայի համար․ Կանադայի ԱԳ նախարար

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չի հաստատել, թե Ռուսաստանը վտանգ է ներկայացնում Եվրոպայի համար՝ հաշվի առնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հետախուզական տվյալների մատակարարումը դադարեցնելու որոշումը։ Այս մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին։

«Երեկ ես հեռախոսազրույց ունեցա պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, մասնավորապես, հետախուզական տվյալների փոխանակման հարցի շուրջ: Ես այն բարձրացրեցի, քանի որ կարծում եմ, որ դա շատ կարևոր է», - ասել է նա CNN-ին:

Արտաքին գործերի նախարարության ղեկավարի խոսքով՝ հասկացողություն կա, որ Եվրոպան վտանգի առջև է կանգնելու այնքան ժամանակ, քանի դեռ «Ռուսաստանը չի վերահսկվում»։

«Նա [Ռուբիոն] դա չի հաստատել և վկայակոչել է այն փաստը, որ անհրաժեշտ է լավ գործարք կնքել Ռուսաստանի հետ»,- հավելել է Ջոլին։