Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն Արևելաչինական ծովում։ Տեղեկությունը տարածել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Նշվել է, որ «Maritime Interaction-2022» զորավարժությունները, գործնական հրթիռային և հրետանային կրակոցներով, կանցկացվեն դեկտեմբերի 21-27-ը։

Խաղաղօվկիանոսյան նավատորմի նավերի ջոկատն արդեն ծով է դուրս եկել զորավարժություններին մասնակցելու համար։