Դատարանը մերժել է ոստիկանության պահանջը, զոհվածի հայրը չի տուգանվի

Դատարանը մերժել է ոստիկանության պահանջը, զոհվածի հայրը չի տուգանվի

Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը մերժել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Դավիթի հորը՝ Բագրատ Ուզունյանին վարչական պատասխանատվության ենթարկելու ՀՀ Ոստիկանության պահանջը։

«ՀՀ ոստիկանության հայցն ընդդեմ Բագրատ Սուրենի Ուզունյանի` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին, մերժել»,- գրված է «Դատալեքս» տեղեկավական հարթակում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության օրը, զոհված զինծառայողների ծնողները Եռաբլուր պանթեոնում էին՝ արգելելու Նիկոլ Փաշինյանին մոտենալ իրենց որդիների շիրիմներին։ Ոստիկանության աշխատակիցները, ծառայողական պարտականությունները կատարելիս, ծնողների մի մասին, այդ թվում նաեւ մայրերին՝ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու հիմքով բերման ենթարկեցին։ 

Ոստիկանությունը Վարչական դատարանից պահանջում էր ծնողներին պատասխանատվության ենթարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով՝ ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու հիմքով, որի համար նախատեսված է 50 հազար դրամ տուգանք։

Լիա Սարգսյան