Սուրենավան գյուղում հրդեհ է բռնկվել․ մեկնել է երկու մարտական հաշվարկ

Սուրենավան գյուղում հրդեհ է բռնկվել․ մեկնել է երկու մարտական հաշվարկ

Նոյեմբերի 13-ին, ժամը 16։13-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղի վերջնամասում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում են գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքը և մոտակայքում պահեստավորած անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:09-ին, մարվել՝ 18:28-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասամբ և պահեստավորած անասնակեր՝ մոտ 400 հակ։