Ապացուցելու բան ունեի ինքս ինձ. Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյան

Ապացուցելու բան ունեի ինքս ինձ. Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյան

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն Սամվել Գասպարյանի կարծիքով հարազատ պատերն օգնել են իրեն առավել լավ հանդես գալու ԵԱ-ում:

«Աննկարագրելի տպավորություններ ունեմ այս հաղթանակից հետո: Մենք մեզ խոսք էինք տվել, որ բոլորս պետք է մեդալ նվաճեինք: Անբացատրելի է այս ամենը, քանի որ առաջնությունը հայրենիքում է, ջանք ու եռանդ չէինք խնայել: Ինձ համար առավել կարևոր էր, քանի որ նոր քաշային կարգում էի հանդես գալիս: Նախորդ տարվա համեմատ ապացուցելու բան ունեի ինքս ինձ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Գասպարյանը:

Հայ ծանրորդը շեշտեց, որ ամեն ինչ կրկնակի ոգևորիչ է, ընտանիքի անդամները, հայրենակիցներn իրենց աջակցությամբ ոգևորել են մարզիկներին երևանյան մրցաշարում:

«Զգացել եմ, թե ինչպես են բոլորն աջակցում: Հարազատ պատերը մեզ օգնեցին՝ լավ հանդես գալու»,-ասաց նա: