13 տարվա ամուսնությունից հետո հայտնի զույգը բաժանվել է

13 տարվա ամուսնությունից հետո հայտնի զույգը բաժանվել է

Սուպերմոդել Ժիզել Բունդհենը եւ նրա ամուսին Թոմ Բրեդին պաշտոնապես ամուսնալուծվել են։

«Մեծ երախտագիտությամբ միասին անցկացրած ժամանակի համար՝ ես եւ Թոմը բարեկամաբար ավարտեցինք մեր ամուսնալուծության գործընթացը: Ինձ համար միշտ առաջնային եղել են եւ կլինեն մեր երեխաները, որոնց ես սիրում եմ ողջ սրտով: Մենք կշարունակենք համատեղ դաստիարակել երեխաներին՝ նրանց տալով այն սերը, հոգատարությունն ու ուշադրությունը, որին նրանք արժանի են:

Ամուսնությունը դադարեցնելու որոշումը երբեք հեշտ չի տրվում, բայց մենք հեռացել էինք միմյանցից»,- գրել է Բունդհենն իր սոցիալական ցանցերում: