Ալեն Սիմոնյանն ընդունել է Սլովենիայի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Սլովենիայի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում է Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Զուպանչիչի գլխավորած պատվիրակությունը:

Ընդլայնված կազմով հանդիպմանը ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է  խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերությունների համատեքստում` բարձր գնահատելով երկու երկրների օրենսդիր մարմինների բարեկամական խմբերի միջեւ արդյունավետ կապերը:

Սլովենացի գործընկերը, լսելով հետպատերազմյան իրավիճակին վերաբերող մանրամասները, նշել է, որ իրենց երկրում հետեւում են ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Հայաստանի տարածքում առաջացած իրադրությանը եւ ծանոթ են  Լաչինի միջանցքի ճգնաժամին: Նրա խոսքով սլովենացիների համար խաղաղությունը կարեւոր եւ կենսական արժեք է, իսկ ադրբեջանական ագրեսիան մտահոգիչ ու դատապարտելի է, ինչը խանգարում է կառուցողական երկխոսությանը: Սլովենիայի ԱԺ նախագահին ընդունել են նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Այդ մասին հայտնում են ԱԺ-ից։