«Բարբի» ֆիլմն արժանացել է «Ոսկե գլոբուսի», Բիլլի Այլիշը՝ ևս, ֆիլմի սաունդթրեքի համար

«Բարբի» ֆիլմն արժանացել է «Ոսկե գլոբուսի», Բիլլի Այլիշը՝ ևս,  ֆիլմի սաունդթրեքի համար

«Բարբի» ֆիլմն արժանացել է «Ոսկե գլոբուսի» «կինեմատոգրաֆիկ և դրամարկղային նվաճումներ» անվանակարգում, մրցանակաբաշխությունը վարում է CBS-ը։
«Ոսկե գլոբուսը» ամեն տարի շնորհվում է ավելի քան 20 անվանակարգերում՝ ֆիլմերում և հեռուստասերիալներում ձեռքբերումների համար։ Արարողությունը տեղի է ունենում Լոս Անջելեսում։

Ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը «Ոսկե գլոբուս» է ստացել «What Was I Made For» երգի համար:Երգչուհին մրցում է «Barbie»-ի երկու այլ ստեղծագործությունների, ինչպես նաև «Ռասթին» և «Սուպեր Մարիո» ֆիլմերի ստեղծագործությունների հետ:
Ստանալով մրցանակը՝ Բիլլի Այլիշը շնորհակալություն է հայտնել ստեղծողներին և ֆիլմի բոլոր մասնակիցներին՝ ասելով, որ դրանում աշխատելը փրկել է իրեն կյանքի դժվարին ժամանակահատվածում։