Միլիարդատեր Ջեֆ Բեզոսը և նրա սիրելին ժամադրության են գնացել Մայամիում

Amazon-ի հիմնադիր, միլիարդատեր Ջեֆ Բեզոսը եւ նրա սիրելին՝ հեռուստահաղորդավարուհի Լորան Սանչեսը, երեկոն անցկացրել են Մայամիի ռեստորանում, գրում է Page Six-ը:
Զույգը հանգստանալիս է եղել Կարիբյան ավազանում և վերջերս մասնավոր ինքնաթիռով թռել է Բեզոսի հայրենի քաղաք Մայամի: Աղբյուրը Page Six-ին հայտնել է, որ գործարարը և նրա սիրելին ընթրել են Queen ճապոնական ռեստորանում ընկերների հետ՝ մի քանի թիկնապահներով շրջապատված։
Ջեֆ Բեզոսը և Լորեն Սանչեսը հանդիպում են 2019 թվականից: Սիրավեպի սկզբում երկուսն էլ պաշտոնապես ամուսնացած էին, բայց շուտով գրեթե միաժամանակ դիմել են ամուսնալուծության համար եւ դադարել են թաքցնել իրենց հարաբերությունները: