«Շառը մի՛ գցի ինձ վրա». Վարդան Ղուկասյանը՝ Հայկ Մարությանին

«Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը արձագանքել է Հայկ Մարությանի հայտարարությանը․
«Հայկ Մարությանը եթե ժամանակին համաձայնվեր այդ մի վարչությունը մեզ տար, համաձայնության կգայինք, և այս իրավիճակը չէր ստեղծվի։ Հանրային ձայնը կարող է բոյկոտի, չգնա նիստին, եթե քո նմանը գա, նստի, դու, Թևանյանը հրապարակայնորեն իմ հետ կնքեք պայմանագիր, որ ես քեզ ընտրում եմ, եթե յուրաքանչուր 3-րդ թաղապետը իմն է, եթե առաջ միայն վարչության պետ էի ուզում, ինչ 3-րդ կա իմն է: Նստի, ինձ հետ ստորագրի, որ նիստը բոյկոտեմ: Շառը մի գցի ինձ վրա, եթե դու ժամանակին ասում էիր այո, Արտակ Գալստյանն էլ մանդատը վայր կդներ, Ուրիխանյանն էլ: Ունես 10 օր, կգաս, կնստես մեկ երրորդը կտաս ինձ, կբոյկոտեմ»։
Հիշեցնենք՝ «Ազգային առաջընթաց» կուսակցության՝ Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ավելի վաղ իր տեսաղուրձեում հայտնել է, որ բոյկտում են Ավագանու առաջին նիստը և անցնում նոր ընտրությունների: