Մարմնամարզության ֆեդերացիայի ներկայացուցիչներն այցելել են Ալբերտ Ազարյանին

Մի խումբ մարմնամարզիկներ այցելել են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի պատվավոր նախագահ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, «Օղակների արքա», լեգենդար Ալբերտ Ազարյանին։ Այս մասին գրված է մարմնամարզության ֆեդերացիայի ֆեյբուքյան էջում։
Ֆեդերացիան լուսանկար է հրապարակել լեգենդար մարզիկի մասնակցությամբ։