Թրամփը չեղարկում է 530 000 կուբացիների, հաիթիիների, նիկարագուացիների և վենեսուելացիների իրավական կարգավիճակը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը չեղարկում է Կուբայից, Հայիթիից, Նիկարագուայից և Վենեսուելայից ավելի քան 500 հազար միգրանտների ժամանակավոր օրինական կարգավիճակը, հայտնել է Reuters-ը։
Երկրում բնակվելու այլ իրավական հիմքեր չունեցող անձինք պետք է լքեն Միացյալ Նահանգները մինչև ապրիլի 24-ը, երբ ավարտվեն նրանց աշխատանքի թույլտվությունները և արտաքսումից պաշտպանվածությունը:
CHNV ծրագիրը, որը մեկնարկել է Բայդենի վարչակազմի կողմից 2022 թվականին, թույլ է տվել ամերիկացի հովանավորներ ունեցող միգրանտներին և նրանց անմիջական հարազատներին գալ Միացյալ Նահանգներ և այնտեղ մնալ երկու տարի ժամանակավոր ներգաղթի կարգավիճակով: Սպիտակ տունը հայտարարել է, որ դա օգնել է նվազեցնել անօրինական միգրացիան հարավային սահմանով:
Ընդհանուր առմամբ, CHNV ծրագրով ԱՄՆ է մուտք գործել 530 հազար մարդ։ Սակայն անհայտ է մնում նրանց ստույգ թիվը, ում հաջողվել է այլ իրավական կարգավիճակ ստանալ։
Պաշտոնը ստանձնելուց հետո Դոնալդ Թրամփը անմիջապես դադարեցրել է այս ծրագիրը։