Վթար՝ Արագածոտնում. Կարբիում բախվել են «Opel»-ն ու «Mercedes»-ը, վիրավորներ կան

Վթար՝ Արագածոտնում. Կարբիում բախվել են «Opel»-ն ու «Mercedes»-ը, վիրավորներ կան

Երեկ՝ ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի վարչական տարածքում գործող «Ռոդանս» սուպերմարկետի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչ 54-ամյա Գագիկ Թունյանի վարած «Opel» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Սարգիս Գևորգյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու «Mercedes»-ի ուղևոր 51-ամյա Նազիկ Մայիլյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից Ն. Մայիլյանը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռռնվել է քրեական վարույթ:  

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։