Խաչանովը չկարողացավ դուրս գալ Նիդերլանդների ATP-250 մրցաշարի կիսաեզրափակիչ

Խաչանովը չկարողացավ դուրս գալ Նիդերլանդների ATP-250 մրցաշարի կիսաեզրափակիչ

Ազգությամբ հայ և ՌԴ-ն ներկայացնող Կարեն Խաչանովը չի կարողացել դուրս գալ Նիդերլանդների Հերտոգենբոսխ քաղաքում ընթացող ATP-250 մրցաշարի կիսաեզրափակիչ։

Աշխարհի 23-րդ ռակետը 1/4 եզրափակիչ փուլում պարտվել է կանադացի Ֆելիքս Օգեր-Ալիասիմեին՝ 6:7, 4:6 հաշվով: Խաղը տևել է 1 ժամ 49 րոպե: Մրցաշարի կիսաեզրափակչում Օգեր-Ալիասիմեն կխաղա Հոլանդիայի ներկայացուցիչ Թիմ վան Ռյույթհովենի հետ։