Եվրոպայի պատանիների առաջնություն․ Տիգրան Համբարձումյանը 5 անընդմեջ հաղթանակ է տարել (լուսանկարներ)

Ավարտվել է շախմատի Եվրոպայի պատանիների առաջնության 5-րդ խաղափուլը։
Տիգրան Համբարձումյանը 5 անընդմեջ հաղթանակ է տարել և միանձնյա առաջատարն է մինչև 12 տարեկան պատանիների խմբում;
Բենիկ Ագասարովը ունի 4.5 միավոր և կիսում է առաջին հորիզոնականը մինչև 16 տարեկան պատանիների խմբում;
Ռոբերտ Փիլիպոսյանը և Ալեքս Սահակյանը ունեն 4 միավոր մինչև 18 տարեկան պատանիների խմբում;
Սոնա Կրկյաշարյանն ունի 4 միավոր մինչև 14 տարեկան աղջիկների խմբում։
Հաջորդ խաղափուլը կմեկնարկի օգոստոսի 28-ին:
Հաջողություն ենք մաղթում մեր պատանիներին:
Հայաստանի շախմատի ֆեդերացիա
Լուսանկարներն այստեղ