Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում

Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում

Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։  Այս մասին հայտնել է Թուրքիայի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման վարչությունը։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Գյոքսունի շրջանում։ 

Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով 16:54-ին 5․17 կմ խորության վրա։